Collection: ''You are my Universe''
Ձեր դատին ենք հանձնում ՈՒՀԻ ապրանքանիշի սիրո տոներին նվիրված հավաքածուն, որը կոչվում է «Դու իմ Տիեզերքն ես»:
Հավաքածուի ամեն դիզայն կրում է մեծ գաղափարխոսություն և նախատեսված է ոչ միայն որպես բրոշ այլև որպես ամենօրյա աքսեսուար կրելու համար (կոշիկի, պայուսակի, ջինսերի վրա և այլն), իսկ Աստղիկների, Լուսինեների և Արևիկների համար այն կդառնա կատարյալ անվանական զարդ:
«Դու իմ Տիեզերքն ես» հավաքածուի բրոշները համապատասխանում են բոլոր տարիքի գեղեցկուհիների համար, հիանալի նվեր է նաև մայրիկներին:
Բրոշները կստանաք հատուկ իրենց համար նախատեսված տուփերով: